d
An igniting portfolio theme designed
to help you leave quite a mark.
Back to Top
About us

Մեր Մասին

Համառոտագիր

Հայկական Ցանցային Պետությունը համաշխարհային հայությանը միավորող համահայկական շարժում է, որի նպատակը համաշխարհային հայության մտավոր և նյութական ռեսուրսի համախմբման միջոցով ազատ, միացյալ, ինքնիշխան ու բարեկեցիկ Հայաստանի կառուցումն է, ինչպես նաև՝ աշխարհի ցանկացած անկյունում համաշխարհային հայության անվտանգության ու իրավունքների պաշտպանության ապահովումը։ 2022թ․-ի մարտի 4-ին Ցանցային Պետություն շարժման շրջանակներում ստեղծվեց Ցանցային Պետություն համահայկական հիմնադրամը։

Նկարագրություն

Հայկական Ցանցային Պետությունը համաշխարհային հայության համար ձևավորում է համահայկական համագործակցության կենսունակ հարթակ՝ Հայաստան կենտրոնով, առաջնորդվելով Հայաստանակենտրոնությամբ՝ ամեն ինչ Հայկական պետականությանը փիլիսոփայությամբ:
Այն ապահովում է հանրային արժեհամակարգի վերակերտումը և պետական ու ազգային շահերին միտված պահանջատեր համահայկական ռազմաքաղաքական ընտրանու ձևավորումը: Միաժամանակ Հայկական Ցանցային Պետությունը իր քաղաքացիների, կառույցների և մեխանիզմների միջոցով իրագործում է Հայկական պետականության և Հայկական քաղաքակրթության պաշտպանությունն ու զարգացումը: Հայկական Ցանցային Պետության յուրաքանչյուր նախագծի վերջնանպատակը. նպաստել Հայաստանի զարգացմանը՝ հայրենադարձմամբ, երկրի կառավարման անմիջական մասնակցությամբ, ներդրումներով, ներդրումային ճիշտ քաղաքականությամբ, մտավոր կապիտալի ներդրմամբ/խթանմամբ, լոբբինգով, մշակութային ու սպորտային էքսպանսիայով: Հայկական Ցանցային Պետությունն օր օրի ընդլայնվում է և այս պահի դրությամբ ունի հարյուրավոր հայրենակիցներ՝ Հայաստանից ու համաշխարհային հայությունից, որոնք պատրաստ են աշխատել ի փառս Հայաստան աշխարհի և նրա զարգացման:

Խնդիրները

ա. Համաշխարհային հայության մտավոր եւ նյութական ռեսուրսների համախմբումը,
բ. Հայկական պետականության ինքնիշխանությունն ու շարունակական զարգացումն ապահովող համակարգերի ու մեխանիզմների ձեւավորումը,
գ. Հայկական պետականության եւ համաշխարհային հայության առջեւ ծառացած անվտանգային մարտահրավերների հաղթահարումը,
դ. Հայկական քաղաքակրթության պաշտպանությունն ու զարգացումը։

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՆԵՐԸ

Հայկական Ցանցային Պետության քսաներեք դեպարտամենտները դինամիկ զարգացող համակարգեր են, որոնք ներառում են հայկական պետականության երակարաժամկետ զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ կարգավորումները։ Դրանք են՝ արտաքին գործեր, գաղափարախոսություն, ներդրումներ, աուդիտ և վերահսկողություն, կրթություն, գիտություն, մշակույթ, պաշտպանություն, բարձր տեխնոլոգիաներ, ռազմաարդյունաբերություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն, էներգետիկա, տրանսպորտ և կապ, առողջապահություն, սոցիալական ապահովություն, բնապահպանություն, արդարադատություն, վիճակագրություն, ֆինանսներ, համահայկական բանկ, տուրիզմ և սպորտ:

Վահրամ Այվազյան

Հիմնադիր, Խորհրդի Նախագահ

Հասմիկ Ժասմին Օհանյան

Խորհրդի անդամ

Սարո Սարոյան

Խորհրդի անդամ

Շուշանիկ Սահակյան

Տնօրեն

Վահան Ավագյան

Խորհրդի անդամ

Թոմաս Արամ Մանոկ

Խորհրդի անդամ

Արշակ Ղասաբյան

Խորհրդի անդամ

Հրաչյա Պետրոսյանց

Ռազմավարական Հետազոտությունների Կենտրոնի Ղեկավար

Ինչպես սկսեցինք

2020 թվականը լի էր աղետալի իրադարձություններով Հայաստանի և հայկական սփյուռքի համար. հայերը կորցրեցին իրենց հայրենիքի 1/4 -ը՝ դե ֆակտո կորցնելով Արցախը և թողնելով հազարավոր զոհեր և վիրավորներ, ռազմագերիներ, տեղահանվածներ և փախստականներ: Ի պատասխան դրան ՝ միջզգայնագետ և ցեղասպանագետ Վահրամ Այվազյանը, ով նաև I-Fourth ստարտափի հիմնադիր է և ԱՄՆ նախկին փոխնախագահ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ալ Գորի թիմակից՝ որպես շրջակա միջավայրի հարցերով առաջնորդ (Climate Reality Leader), հիմնեց Հայկական Ցանցային Պետությունը:

Դարձիր Ցանցային Պետության Քաղաքացի