d
An igniting portfolio theme designed
to help you leave quite a mark.
Back to Top
Image Alt

Հայկական Ցանցային Պետությունը ԵՎ ՍԵՎ Եռանկյունին

«Աստված իմ, պաշտպանիր ինձ ընկերներից, թշնամիների հետ ինքս գլուխ կհանեմ»։

Այս ասույթը լավագույնս է բնութագրում ռուսական ավանդական քաղաքականությունը՝ խաղալ «փրկչի» դեր, երբ «կրտսեր եղբայրը» հայտնվել է իր իսկ մասնակցությամբ գեներացված վտանգի մեջ։ 1920թ-ի Լենին-Քեմալ գործարքը, 2020թ-ի Արցախի դեմ սանձազերծված պատերազմը արդեն անդառնալի հետևանքներ են թողել հայ ազգի համար։ Իսկ բոլորովին վերջերս ՀՀ տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի ոտնձգությունների և ՀՀ ինքնիշխան տարածքների զավթման փաստով Ռուսաստանի լռությունը, ինչպես նաև ՀԱՊԿ-ի կողմից Հայաստանի դեմ ադրբեջանական ագրեսիան սովորական սահմանային միջադեպ բնութագրելը, լիովին բացահայտում են Ռուսաստանի, Անկարայի և Բաքվի միջև գոյություն ունեցող նախնական պայմանավորվածությունների փաստը: Հայկական Ցանցային Պետության՝ «Հայաստանն ընդդեմ սև եռանկյունու՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի» նախագիծը նպատակ ունի համաշխարհային հայությանը և միջազգային հանրությանը այլընտրանք ներկայացնել ռուսական և ռուսամետ քաղաքական դաշտի ինտենսիվ ապաքարոզչության փոխարեն։
Իրականության ամբողջական ընկալումը պարտադիր է հայության համար՝ ռուս-թուրքական աքցանից դուրս գալու ելք գտնելու համար:

Ռուս-թուրքական աքցանի դեմ պայքարող Հայաստանը

Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ Ադրբեջանի իրականացրած ոտնձգությունները, որի հետեւանքով արդեն իսկ արձանագրվել են մարդկային զոհեր, հայ զինծառայողի գերեվարում եւ Հայաստանի ինքնիշխան տարածքների գրավում, դատապարտել են առանձին պետությունների կառավարություններ ու միջազգային տարբեր ատյաններ։ Այդ դեպքերի հետ կապված հիմնական հարցը, որը հստակ պարզաբանման կարիք ունի, այն է, թե ինչպես Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, ինչպես նաեւ նրա ենթակայությամբ գործող Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ), որին դիմել էր Հայաստանը ռազմաքաղաքական օժանդակություն ստանալու ակնկալիքով, չեն միջամտում Ադրբեջանի կողմից ագրեսիան կանխելու եւ երկու երկրների միջեւ եղած հակամարտությունը հանգուցալուծելու համար։ Հարցի պատասխանը գտնվում է Ռուսաստանի՝ Կովկասում եւ այլ տարածաշրջաններում իրականացվող ավանդական քաղաքականության համատեքստում, որը ենթադրում է մի պարզ մեխանիզմի կիրառում։

Պէտք է պատրաստ ըլլանք նոր Սարդարապատներու

Մայիսի 12-ին՛ 250 Ազերի զինուորներ քալելով, համարեա պարզ զբօսաշրջիկներու նման, 3.5 քլմ. մուտք գործեցին Սիւնիքի սահմաններէն ներս: Ոչ մէկ արգելք կար իրենց դիմաց... Այդ թիւը այսօր կ'ըսուի թէ բարձրացած եւ հասած է հազարի... Ոչ մէկ արգելք կը թուի ըլլալ նաեւ որ վաղը նոյնը չպատահի Տաւուշի սահմաններուն վրայ եւ կամ Սեւանայ Լճին ափերուն մօտ: Եւ յետոյ՞, ուրիշ ո՞ւր... Մինչեւ Երեւա՞ն... Ին՞չու ոչ : Այսօրուան Հայաստանի պատասխանատուները խորունկ դիւանագիտական բացատրութիւններով կը պատճառաբանեն հայոց բանակին միջամտութեան բացակայութիւնը ըսելով թէ այլապէս, ան կրնայ նկատուիլ խախտումը Նոյեմբեր 9-ի տխրահռչակ համաձայնագրին Հայաստանին կողմէ եւ կրնայ հետեւաբար առաջնորդել պատերազմի վերսկսման որուն պատրաստ չէ Հայաստանը... Մինչ այդ Հայաստանի սահմանամերձ քաղաքացիները ընդվզումի, լքուածութեան, բողոքի եւ մանաւանդ ինքնապաշտպանութեան դիմելու որոնումներով կլանուած եւ տագնապներու մէջ ընկղմած են: Անըմբռնելի եւ անընդունելի ձգտուած այս մթնոլորտը անխուսափելիօրէն կ'առաջնորդէ ամէն օր աւելի եւս պայթուցիկ վիճակի մը ձևաւորման, որուն մէջ Հայաստանի անզէն քաղաքացիները բոլորովին անհաւասար եւ անզօր դիրքերու վրայ կը գտնուին: Գոյութենական այս սպառնացող տագնապին առջեւ հայաստանաբնակ ինչպէս նաեւ աշխարհատարած մտահոգ հայերը ու՞ր պէտք է փնտռեն ինքնապաշտպանութեան կամ ընդհանրապէս հայրենիքի սահմաններուն պաշտպանութեան ապահովման յենարանները:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ. Սեպ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆի և ԹՈՒՐՔԻԱՅի, բուֆեր՝ ԱՐԵՎԵԼքի և ԱՐԵՎՄուՏքի միջև

Դարեր և նույնիսկ հազարամյակներ շարունակ հայ ազգը Հայկական լեռնաշխարհում և դրանից դուրս իրականացրել է բուֆերային ազգի կարևորագույն առաքելություն ինչպես արևելյան և արևմտյան քաղաքակրթությունների, այնպես էլ հյուսիսային և հարավային ազգերի միջև (Հայաստանը Հռոմեական և Պարթեւական կայսրությունների միջև, Հայաստանը արաբների և բյուզանդացիների միջև և այլն): Հայկական լեռնաշխարհից դուրս այդ դերը ստանձնեցին Կիլիկիայի հայկական թագավորությունը, որը հանգույց էր խաչակիրների, Բյուզանդական կայսրության ու մահմեդականների միջև, միջնադարի հայկական գաղութները Արևելյան Լեհաստանում և Ուկրաինայում, հայ վաճառականները՝ Պարսկաստանում և Հնդկաստանում։ Հատկապես վերջինները հաջողությամբ խաղացին այդ դերը՝ ուշ միջնադարում ամուր կապեր ստեղծելով Եվրոպայի և Արևելքի միջև:
Մեր օրերում ևս աշխարհասփյուռ հայությունը մեծապես կենտրոնացած է այն տեղերում, որտեղ Արևելքը հանդիպում է Արևմուտքին, ինչպես՝ Կրասնոդարի շրջանը, Սոչին՝ Ռուսաստանի հարավ-արևմուտքում, Լոս Անջելեսը՝ ԱՄՆ-ի արևմտյան ափին և այսպես շարունակ:
2020թ.-ի Արցախյան պատերազմում պարտությունից հետո, երբ հայ ազգը խնդիր ունի վերականգնել իր աշխարհաքաղաքական դերը Հարավային Կովկասում, իսկ ավելի լայն՝ Միջին Արևելք-Հյուսիսային Աֆրիկա (ՄԵՆԱ) տարածաշրջանում, անհետաձգելի է դառնում նոր Հայաստանի քաղաքակրթական դերի ձևակերպումը՝ Հայկական քաղաքակրթության՝ Արևելքը Արևմուտքին կապելու բացառիկ պատմական ունակության հիման վրա բուֆերային ազգի դերի վերաստանձնումը։

Ո՞ՒՄ ՀԵՏ ՊԵՏՔ Է ԱՐԵՎՄՈՒՏՔՆ ԱՇԽԱՏԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Արևմտյան ուժային կենտրոնների, մասնավորապես ԱՄՆ և Ֆրանսիայի մեծագույն սխալը Հայաստանում 1990թ-ից ի վեր եղել է նրանց գործունեության շարունակական կենտրոնացումը Հայաստանի և անգամ Սփյուռքի քաղաքական ուժերի վրա։ Չնայած ի սկզբանե, սկսած առաջին հայկական կուսակցությունների ձևավորումից 19-րդ դարի վերջին, պարզ էր, որ կուսակցական քաղաքականությունը երբեք խորը արմատներ չի ունեցել և չունի հայության շրջանում, Արևմուտքը երբեք չշեղվեց իր դիվանագիտական ծառայությունների, կորպորացիաների և հատուկ ուժերի միջոցով իրագործվող կուսակցանակենտրոն գործունեությունից։
Այս կուսակցությունները, որոնց թիվը 2,5 մլն բնակչություն ունեցող երկրում կազմում է գրեթե 100, զուրկ են մեծ քաղաքականության վերաբերյալ խորքային և համակարգային գիտելիքներից, որը ներկայումս ամփոփվում է երեք բառով՝ լավ կառավարում, աշխարհաքաղաքականություն և գլոբալիզացիա։ Հենց այս պատճառով Արևմուտքը, որ հսկայական փափուկ ուժ ունի Հայաստանում, մինչև օրս չի կարողացելՀայաստանից դուրս մղել սև եռանկյունուն, մասնավորապես Ռուսաստանին և վերցնել այդ տարածաշրջանի աշխարհաքաղաքական վերահսկողությունը՝ այս կերպ միացնելով Սև ծովը, Վրաստանը, Հայաստանը, Իրանը և Պարսից ծոցը։

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ

2021թ-ի ապրիլին, Հայկական Ցանցային Պետությունը մեկնարկեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դրա ժխտումը քրեականացնելու արշավը։ 12 կետից բաղկացած հոդվածը թարգմանվեց 12 լեզուներով և ուղարկվեց 111 երկրների՝ իշխանության ղեկավարների, կառավարությունների, ԱԳՆ-երի,, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, ինչպես նաև տասնյակ միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԱՊԿ-ն և այլն։ Փաստաթուղթն ուղարկվել է նաև հարյուրավոր միջազգային լրատվամիջոցների, ազդեցիկ անձանց։ Տպագրվել է մի շարք միջազգային լրատվամիջոցներում։
Genocide Campaign

«ՀԱՅկական ՑԱՆՑԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՇԵՇՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՒԲՅԵԿՏայնՈՒԹՅՈՒՆԸ». ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՄՈՏԵՑՈՒՄ

Արցախյան երկրորդ պատերազմում պարտությունից հետո մի շարք համահայկական նախաձեռնություններ ի հայտ եկան՝ ուղղված պետականակերտ նոր ազգային գաղափարախոսության ձևավորմանը: Հայաստանի պետական համակարգում հիմնարար թերությունների առկայության գիտակցումը սարսափելի է գրեթե բոլոր սոցիալական շերտերի համար: Ազգային զարթոնքի միակ երաշխիքը Հայաստանի և Սփյուռքի մտավոր ուժերի համագործակցության արդյունքում նոր հայկական ընտրանու ձևավորումն է, որը կառաջնորդի վտանգված Հայաստանի գոյատևման և վերածննդի այս պայքարը:

ՀԱՅԿԱԿԱՆ ՑԱՆՑԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ. ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Անցյած տարին՝ 2020 թվականը, աղետալի էր թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի համար։ Հայաստանը կորցրեց իր հայրենիքի ¼-ը՝ փաստացի կորցնելով Արցախը, տալով հազարավոր զոհեր, ունենալով վիրավորներ, ռազմագերիներ, տեղահանվածներ և փախստականներ։ Աղետը դեռ շարունակում է մարդկանց պատճառել հոգեբանական ընկճախտ։ Պատերազմից հետո իրականացրած գործողություններն ու հնչած կոչերը, որոնք չանդրադարձան գերիների վերադարձին և շարունակաբար խախտեցին Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, զուգորդված լինելով ադրբեջանական և թուրքական մամուլի հնչեցրած հակահայկական կոչերին, խոսում է այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի ու Հայաստանի և Ադբերջանի միջև խաղաղությունն ու ապաշրջափակող կոմունիկացիան սոսկ պատրանք են։ Հետևաբար, եթե նույնիսկ վերջինս իրագործելու համար դե յուրե պայմաններ ստեղծվեն, և Հայաստանի պարտված կառավարությունը համաձայնի այն իրականացնել, դրանք փաստացի չեն գործի: