Մշակույթը յուրաքանչյուր ազգի համընդհանուր վարքի, արժեհամակարգի, նպատակների ու գործելակերպի ամբողջությունն է, որի միջոցով ազգը արարում, պահպանում և զարգացնում է աշխարհընկալման իր առանձնահատկությունները, ինչպես նաև հարաբերվում է շրջապատող աշխարհի հետ։
Հազարամյակների խորքից մեզ հասած մշակութային ժառանգության վրայից մոռացության փոշին սրբելը, ճանաչելը, պահպանելը և զարգացնելը հայ ազգի յուրաքանչյուր սերնդի սրբազան պարտքն է նախնիների և գալիք սերունդների առջև։
Սերունդների առջև ունեցած պարտականության գիտակցումն է ընկած Հայկական Ցանցային Պետության Մշակույթի դեպարտամենտի գործունեության հիմքում։ Այդ ուղղությամբ առաջին քայլը “Հայկական ազգային տոների և ծեսերի տարածում և մասսայականացում” նախագծի շրջանակներում «Կէան» կրթամշակութային ՀԿ-ի հետ համատեղ՝ տեղական համայանքների աջակցությամբ Դվին, Քաղցրաշեն և Այգեզարդ գյուղերում Համբարձման տոնի առթիվ տոնախմբության կազմակերպումն էր:

Ծագումով առնչվում է նախաքրիստոնեական տոնացույցին, արտահայտում է մեռնող և հարություն առնող Աստծու, բնության զարթոնքի, վերածննդի գաղափարները։
Ըստ ժողովրդական հավատալիքների` չորեքշաբթի լույս հինգշաբթի գիշերը գուշակությունների, հրաշքների ու կախարդանքի գիշեր էր: Մարդիկ հավատում էին, որ տարին մեկ անգամ` Համբարձման գիշերը, աստղերը երկնակամարի տարբեր կողմերից գալիս միանում, գրկախառնվում էին ու դարձյալ վերադառնում իրենց տեղը։
Չորեքշաբթի երեկոյան երիտասարդ տղաներն ու աղջիկները երգ ու պարով հավաքում են յոթ գույնի ծաղիկ, սարքում Արուս կոչվող տիկնիկը: Հետո աղջիկները կժի մեջ յոթ աղբյուրից ջուր են լցնում, իրենց նշանները գցում ջրի մեջ և կուժը գիշերն «աստղունք» դնում՝ հանձնում աստղերի խորհրդին:
Հինգշաբթի առավոտը սկսվում է կաթնապուր եփելով։ Որոշ գյուղերում կաթնապուրը եփում են խմբովի, թաղերով կամ հարևաններով: Այդ օրվա կաթնապուրը մատաղ է, որը բաժանվում է առնվազն յոթ տեղ։ Սկսվում է Համբարձման հինգշաբթին՝ մարդկանց ծաղիկներով զարդարելու, տնետուն շրջելով ծաղկեփնջեր նվիրաբերելու, ծաղիկը երգելով գովելու և բախտագուշակ վիճակահանություն անելու օրը։
Ծաղիկների կենտրոնում բազմած Արուս կոչվող տիկնիկով կժի շուրջ խմբված աղջիկների բախտագուշակ քառատող երգերից հետո կժից հանվող նշանները՝ ըստ երգի բովանդակության, նշանի տիրոջը երջանկություն էր ավետում կամ դժբախտություն կանխագուշակում։

Էս գիշեր, լուսնակ գիշեր,
Ձինն եկել, գետին նախշել,
Դոշդ դեմ արա պաչեմ,
Կեռ ունքեր, կարմիր թշեր,
Ջան վիճակ, ջան, ջան,
Ջան ծաղիկ, ջան, ջան։
-Առակ ելար մեջ գեղին,
Սիրտդ ընկավ օձու լեղին, Քո հորն ու մորը ի՞նչ ասեմ,
Որ քեզ տվին տախ (տհաս) տղին,
Ջան վիճակ, ջան, ջան,
Ջան ծաղիկ, ջան, ջան։

Երիտասարդների համար տարվա այդ ամենաուրախ և հաճելի օրերից մեկը վերջանում էր դաշտերում ու այգիներում կազմակերպված զբոսախնջույքներով ու խմբապարերով, որոնց ուղեկցող երգերում տիրապետող էր առատության, բարօրության թեման.

Չնարի պոյ ունեցող,
Առնենք էլլանք սարերը,
Պարենք մեկտեղ գոտիման,
Սարեր, ձորեր թող խնտան,
Սեր ճաներեն թամպուրա,
Ու շենցնենք մեր տներ,
Վարենք, ցանենք մեր լարեր (արտեր),
Որ տան մեզի շատ բերքեր...
Համբարձման երկուշաբթին.
Առեք փոցխն ու գերանդին...
Տոնը վերջացավ, աշխատանքը վերսկսվեց։