d
An igniting portfolio theme designed
to help you leave quite a mark.
Back to Top
Image Alt

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ

2021թ-ի ապրիլին, Հայկական Ցանցային Պետությունը մեկնարկեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դրա ժխտումը քրեականացնելու արշավը։

12 կետից բաղկացած հոդվածը թարգմանվեց 12 լեզուներով և ուղարկվեց 111 երկրների՝ իշխանության ղեկավարների, կառավարությունների, ԱԳՆ-երի,, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, ինչպես նաև տասնյակ միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԱՊԿ-ն և այլն։ Փաստաթուղթն ուղարկվել է նաև հարյուրավոր միջազգային լրատվամիջոցների, ազդեցիկ անձանց։ Տպագրվել է մի շարք միջազգային լրատվամիջոցներում։

Համաշխարհային հայությանը միավորող Ցանցային Պետություն նախաձեռնությունը, հաշվի
առնելով, որ՝

1. Հայոց Ցեղասպանությունը հայ ժողովրդի եւ համայն մարդկության դեմ ուղղված սարսափելի
հանցագործություն է;
2. 1915թ.-ին սկիզբ առած Հայոց Ցեղասպանությունը շարունակվում է ցայսօր, քանզի Թուրքիայի
Հանրապետությունը շուրջ 100 տարի ժխտում է Հայոց Ցեղասպանության փաստը, իսկ
ժխտումը ցեղասպանության փուլ է;
3. Հայոց Ցեղասպանության պատմական հիշողությունը հայ ժողովրդի հավաքական ինքնության
կարեւորագույն բաղադրիչ է;
4. Համաշխարհային հայության շարունակական կենսագործունեության համար
անհրաժեշտություն է Հայոց Ցեղասպանության ճանաչումը;
5. Հայոց Ցեղասպանության հետեւանքով հայ էթնոսը զրկվել է իր քաղաքակրթական բնօրրանից՝
Հայկական բարձրավանդակից;
6. Հայաստանի Հանրապետության ներկայիս կառավարությունը իրավունք չունի ներկայացնելու
Համաշխարհային հայության դիրքորոշումն ու շահերը;

Հայտարարում է, որ՝

7. Պահանջում է Միավորված ազգերի կազմակերպության անդամ հանդիսացող բոլոր
պետություններից՝ Թուրքիայի Հանրապետությունը ներառյալ, եւ միջազգային
միջկառավարական կազմակերպություններից պաշտոնապես ճանաչել Հայոց
Ցեղասպանությունը;
8. Պահանջում է, որ Թուրքիայի Հանրապետությունը ստանձնի Հայոց Ցեղասպանության
հետեւանքով հասցված քաղաքական, տնտեսական, ֆինանսական, բարոյահոգեբանական
վնասների անվերապահ փոխհատուցումների պարտավորությունը;
9. Միջազգային իրավունքի ճանաչված սուբյեկտներ չհանդիսացող կազմավորումների միջեւ
ստորագրված Մոսկվայի պայմանագիրը (1921թ.-ի մարտի 16) եւ Կարսի պայմանագիրը (1921թ.-
ի հոկտեմբերի 13) ճանաչում է առոչինչ եւ ընդծում է, որ Թուրքիայի Հանրապետությունը արդեն
100 տարի օկուպացրել է Հայկական պետության տարածքները՝ դրանից բխող
քաղաքաիրավական հետեւանքներով;
10. Ճանաչում է առոչինչ Հայաստանի Հանրապետության նախկին, ներկա եւ ապագա
կառավարությունների՝ Թուրքիայի Հանրապետության հետ ստորագրած կամ ստորագրվելիք
ցանկացած փաստաթուղթ, որը ստվերում է Հայոց Ցեղասպանության պաշտոնական
ճանաչման պահանջը եւ ապահովում է 1921թ.-ի վերոնշյալ անիրավական պայմանագրերի
կիրարկումը;
11. Պահանջում է, որ Հայաստանի Հանրապետության եւ Միավորված ազգերի կազմակերպության
անդամ հանդիսացող պետությունների տարածքում ապահովվի Հայոց Ցեղասպանության
ժխտման քրեականացումը եւ քրեականացման կիրարկումը;
12. Պահանջում է Միավորված ազգերի կազմակերպության անդամ հանդիսացող պետություններից և միջազգային միջկառավարական կազմակերպություններից Հայոց Ցեղասպանության պատմությունը ներառել հանրակրթական ծրագրերում։

Արևելահայերեն
Արևմտահայերեն
Անգլերեն
Ֆրանսերեն
Գերմաներեն
Իսպաներեն
Հունարեն
Արաբերեն
Պարսկերեն
Չինարեն
Ռուսերեն
Թուրքերեն