Ցանցային Պետությունը համաշխարհային հայությանը միավորող համահայկական շարժում է, որի նպատակը համաշխարհային հայության մտավոր և նյութական ռեսուրսի համախմբման միջոցով ազատ, միացյալ, ինքնիշխան ու բարեկեցիկ Հայաստանի կառուցումն է, ինչպես նաև աշխարհի ցանկացած անկյունում համաշխարհային հայության անվտանգության ու իրավունքների պաշտպանության ապահովումը։ 2022թ․-ի մարտի 4-ին Ցանցային Պետություն շարժման շրջանակներում ստեղծվեց Ցանցային Պետություն համահայկական հիմնադրամը։
Original source: https://www.networkstatepodcast.com/episodes/how-could-armenia-benefit-from-a-network-state-with-vahram-ayvazyan
Ցանցային Պետությունը համաշխարհային հայության համար ձևավորում է համահայկական համագործակցության կենսունակ հարթակ՝ Հայաստան կենտրոնով` առաջնորդվելով hայաստանակենտրոնությամբ, այն է՝ «ամեն ինչ հանուն hայկական պետականության» փիլիսոփայությամբ: Այն ապահովում է հանրային արժեհամակարգի վերակերտումը և պետական ու ազգային շահերին միտված պահանջատեր համահայկական ռազմաքաղաքական ընտրանու ձևավորումը:
Միաժամանակ Ցանցային Պետությունը իր քաղաքացիների, կառույցների և մեխանիզմների միջոցով իրագործում է հայկական պետականության և հայկական քաղաքակրթության պաշտպանությունն ու զարգացումը:
ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏ
ԳՈՐԾԸՆԿԵՐ
Քսաներեք դեպարտամենտները դինամիկ զարգացող համակարգեր են, որոնք ներառում են հայկական պետականության երակարաժամկետ զարգացումն ապահովելու համար անհրաժեշտ կարգավորումները։
Եթե ունեք որևէ հարց կամ աջակցության կարիք, կարող եք դիմել մեզ հաղորդագրության միջոցով՝ [email protected] էլեկտրոնային հասցեին կամ լրացնելով ձևաթուղթը։ Մենք Ձեզ հետ կապ կհաստատենք երկու աշխատանքային օրվա ընթացքում: