d
An igniting portfolio theme designed
to help you leave quite a mark.
Back to Top

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՔՐԵԱԿԱՆԱՑՈՒՄԸ

2021թ-ի ապրիլին, Հայկական Ցանցային Պետությունը մեկնարկեց Հայոց Ցեղասպանությունը ճանաչելու և դրա ժխտումը քրեականացնելու արշավը։ 12 կետից բաղկացած հոդվածը թարգմանվեց 12 լեզուներով և ուղարկվեց 111 երկրների՝ իշխանության ղեկավարների, կառավարությունների, ԱԳՆ-երի,, Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, ինչպես նաև տասնյակ միջազգային կազմակերպությունների, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ը, ԵՄ-ն, ԱՊԿ-ն և այլն։ Փաստաթուղթն ուղարկվել է նաև հարյուրավոր միջազգային լրատվամիջոցների, ազդեցիկ անձանց։ Տպագրվել է մի շարք միջազգային լրատվամիջոցներում։

Հայկական Ցանցային Պետությունը ԵՎ ՍԵՎ Եռանկյունին

Հայկական Ցանցային Պետության կողմից հրապարակված հոդվածների փաթեթը, որը հրապարակվել է բացահայտելու Սև Եռանկյունու (Ռուսաստան, Թուրքիա, Ադրբեջան) ապակառուցողական գործունեությունը՝ ուղղված Հայաստանի և համաշխարհային հայության դեմ, հստակ պատկերացում է տալիս ներկայումս Հայաստանին և աշխարհասփյուռ հայերին սպառնացող գոյութենական վտանգի մասին: Հոդվածների փաթեթն ուղարկվել է աշխարհի ավելի քան 400 շահագրգիռ կողմերի:

ՀԱՄԲԱՐՁՄԱՆ ՏՈՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Յուրաքանչյուր ազգի զարգացման մեջ մշակույթը վարում է կարևորագույն դեր։ Այն համընդհանուր վարքի, արժեքների, նպատակների ու պրակտիկաների ամբողջությունն է։ Գրեթե բոլոր տնտեսական, սոցիալական բնագավառներում առկա են մշակույթն ու ստեղծարարությունը։ Փոքր աշխարհագրությամբ Հայաստանը հայտնի իր մշակույթի բազմազանությամբ և հարստությամբ։ Մշակույթի դեպարտամենտի խնդրո առարկան է պահպանել մեր մշակութային նյութական և ոչ նյութական ժառանգությունը արվեստի ու մշակույթի միջոցով։<br /> Մշակույթի դեպարտամենտի նախագծերից մեկն էր տոնել Համբարձման տոնը Դվին, Քաղցրաշեն և Այգեզարդ գյուղերում։ Այն իրականացվեց «Կէան» կրթամշակութային հկ-ի և տեղական համայանքի աջակցության շնորհիվ։<br /> Սա առաջինն էր այն մի շարք ծրագրերից, որոնք միտված են վերականգնել, պահպանել և տարածել հայկական ավանդական ծեսերը։