Չհանդուրժելով հակաքաղաքակրթական աշխարհակարգը, որն այլևս գոյաբանական արհավիրք է և վտանգում է մարդկության գոյությունն իսկ.
Հաշվի առնելով, մասնավորապես, հայ ժողովրդի և նրա վտանգված պետականության տագնապալի իրողությունը.
Թելադրված հնագույն արարչական քաղաքակրթությունների և նրա ակունքներից եկող Հայ ժողովրդի պատմական առաքելությամբ.
ՀռչակումենքՀԱՅՔ – իմուտքըԱշխարհ.
Որպես՝ քաղքակրթական անվտանգության հանձնառու, նոր, մարդահեն քաղաքակրթության մունետիկ ու սպասարկու.
Որպես՝ համընդհանուր արդարությանը հետամուտ, աշխարհասփյուռ հայ ժողովրդին ու նրա անբեկանելի պահանջատիրությունը ներկայացնող իրական ՍՈւԲՅԵԿՏ ու կառավարման նորովի համակարգ…
Որպես՝ Տիեզերական Ներդաշնակության թելադրանքով պայմանավորված Ժողովուրդների միջև արարչագործ համագործակցություն ապահովող քաղաքակրթական հաղորդակցիչ.
Պահը, ճակատագրական լինելով, նաև բացառիկ է, պատմական…
ՀԱՅՔ – ը, ստանձնելով քաղաքակրթական անցում նախանշող մեծագույն պատասխանատվությունը, կարևորում է արդեն իսկ գործող ազգանպաստ հայքյան կառույցների ու անհատների ջանքերի համատեղմամբ, այս իսկ պահից այն կյանքի կոչելու հրատապությունը: