d
An igniting portfolio theme designed
to help you leave quite a mark.
Back to Top

«Armsat1»՝ Հայաստանի քայլը դեպի տիեզերք

Պատմության մեջ առաջին անգամ՝ 2021թ․-ին, ազգությամբ հայն ստացավ Նոբելյան մրցանակ բժշկության ոլորտում։ 2022թ․-ին տիեզերք արձակվեց Հայաստանի համար առաջին արբանյակը։

«Հայաստանի Արարատյան դաշտ՝ գլոբալ երկխոսության սուրբ վայր»

Հոդվածում տրվում է Հայաստանի ստանձնելիք քաղաքակրթական և քաղաքական դերը:

Շնորհավո՛ր Հայոց բանակի տոնը

Շնորհավո՛ր Հայոց բանակի տոնը։
Հայոց բանակը Հայկական Ցանցային Պետության հռչակագրում (https://networkstate.io/hy/declaration/) ամրագրված գերնպատակին հասնելու կարևորագույն ինստիտուտներից մեկն է՝ «Հայկական ցանցային պետության նպատակն ազատ, միացյալ ու ինքնիշխան Հայաստանի կառուցումն է, ինչպես նաեւ՝ աշխարհի ցանկացած անկյունում համաշխարհային հայության անվտանգության ու իրավունքների պաշտպանության ապահովումը»։

Հայե՛ր, վերջ տվե՛ք փրկիչ-մեսիա փնտրելուն, փոխարենը թիմ ձևավորե՛ք ու համառ աշխատե՛ք

Հայկական Պետականությունը վեր է կանգնած ամեն ինչից

Առցանց Քննարկում Հայաստանում Հունաստանի Առաջին Դեսպան Լեոնիդաս Քրիսանտոպուլոսի հետ

Նոյեմբերի 17-ին Հայկական Ցանցային Պետության արտաքին գործերի դեպարտամենտը կազմակերպել էր առցանց դասախոսություն-քննարկում Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան, հայտնի դիվանագետ և Հայկական Ցանցային Պետության քաղաքացի Լեոնիդաս Քրիսանտոպուլոսի հետ։ Հայկական Ցանցային Պետության տասնյակ քաղաքացիներ մասնակցեցին առցանց հանդիպմանը, ինչպես նաև մի քանի հյուրեր, որոնց թվում էր բրիտանացի նախկին դիվանագետ, հեղինակ Վիլյամ Մելինսոնը։
Դեսպան Քրիսանտոպուլոսը կիսվեց իր մտքերով, թե ինչպիսին պետք է լինի կատարյալ դիվանագետը և իր կարիերայից հետաքրքիր օրինակներ բերեց։ Հետո նա խոսեց Հայաստանում իր դիվանագիտական առաքելության և անցկացրած տարիների մասին և պայծառ հուշերով կիսվեց։ Հետո առցանց հանդիպման մասնակիցները հետաքրքիր հարցեր բարձրաձայնեցին Հայաստանի դեմ ներկա թուրք-ադրբեջանական ագրեսիայի, Արցախի և Կիպրոսի խնդիրների, ինչպես նաև Մերձավոր արևելքում աշխարհաքաղաքական խճանկարի և հին քաղաքակրթությունների միջև համագործակցության հեռանկարի վերաբերյալ։ Դեսպան Քրիսանտոպուլոսը հետաքրքիր պատասխաններ տվեց, որոնք կքննարկվեն Հայկական Ցանցային Պետության արտաքին գործերի դեպարտամենտի շաբաթական առցանց հանդիպումներում։ Եզրափակելով հանդիպումը՝ Հայկական Ցանցային Պետության հիմնադիր Վահրամ Այվազյանը շնորհակալություն հայտնեց դեսպան Քրիսանտոպուլոսին և մասնակիցներին արդյունավետ քննարկման համար և հատկապես կարևորեց ինստիտուցիոնալ հիշողության կարևորությունը, որը դեսպան Քրիսանտոպուլոսը կիսեց Հայկական Ցանցային Պետության արտաքին գործերի դեպարտամենտի հետ։

Մամուլի հաղորդագրություն 16.11.21

Հայկական Ցանցային Պետության հարգարժան քաղաքացիներ,
Համոզված եմ, որ արդեն ստացել եք Ադրբեջանի կողմից Հայաստանի, Սյունիքի մարզի վրա լայնածավալ հարձակման բոթը։ Սա ոչ այլ ինչ է, քան ահաբեկչական քայլ, լայնածավալ պատերազմ Հայաստանի, մեր ինքնիշխանության և մեր՝ Համաշխարհային Հայության դեմ։
Ես կցել եմ ՀՀ արտգործնախարարության պաշտոնական հայտարարությունը որպես հղում ձեզ համար, բայց դուք կարող եք թարմացումներ գտնել նաև հայկական և միջազգային լրատվականների հրապարակումներում։ Հղում՝ https://www.mfa.am/hy/interviews-articles-and-comments/2021/11/16/mfa_statement/11177։
Ես ստորև հորդորում եմ բոլորիս՝ Հայկական Ցանցային Պետության 276 քաղաքացիներիս, հանդես գալ միասնական, հետևյալ կերպ․
1․ Մոբիլիզացնել ձեր (հայկական և ոչ հայկական) ցանցը;
2․ Գրել ձեր կառավարություններին, ընտրովի ներկայացուցիչներին և տեղական պաշտոնյաներին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման վերաբերյալ;
3․ Միջազգային լրատվականներին տարբեր լեզուներով գրել Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման մասին և ահազանգել միջազգային հանրությանը;
4․ Պատրաստվել մոբիլիզացնելու Հայկական Ցանցային Պետության ֆիզիկական, մտավոր և ֆինանսական ռեսուրսները ամենավատ սցենարի՝ լայնամասշտաբ պատերազմի համար;
5․ Համընդհանուր Ցանցային ճնշում գործադրել Հայկական պետականության իշխանությունների վրա՝ պահանջելով վճռական ռազմական և դիվանագիտական գործողություններ Հայկական պետականության և Համաշխարհային Հայության դեմ սկսված ադրբեջանական ահաբեկչական հարձակմանը արժանի հակահարված տալու համար։
Համոզված եմ, որ մենք՝ Համաշխարհային Հայությունը, ունակ ենք հաղթահարելու այս մեծ մարտահրավերը, եթե մենք գործենք որպես միասնական մարմին՝ գոնե Հայկական Ցանցային Պետության շրջանակներում։
Հաջորդող կոորդինացված քայլերի համար հետևեք Հայկական Ցանցային Պետության Slack փակ հարթակում տրվող ցուցումներին։
#ՈւժեղՀայաստան
Նաև նշեմ, որ մենք որոշել ենք չեղարկել այսօր երեկոյան կայանալիք մեր առցանց հանդիպումը Բնապահպանության դեպարտամենտում՝ Հայաստանում և Հայաստանի շուրջը ստեղծված իրավիճակից ելնելով։
Հարգանքով՝
Վահրամ Այվազյան
Հայկական Ցանցային Պետության հիմնադիր

Համաշխարհային հայություն. չիրացված հնարավորություններ

Ցանցային Պետության հիմնադիր Վահրամ Այվազյանի ելույթը «Համաշխարհային հայություն. չիրացված հնարավորություններ» թեմայով։ Հարց ու պատասխանի մասը կարող եք դիտել հղումով:

Առցանց Քննարկում. Արտաքին Գործերի Դեպարտամենտ

Կիրակի օրը՝ հոկտեմբերի 10-ին, Հայկական Ցանցային Պետության արտաքին գործերի դեպարտամենտը կազմակերպել էր իրապես միջազգային առցանց քննարկում հանրահայտ հայ և արտասահմանցի քաղաքական և հասարակական գործիչների, ներկա և նախկին դիվանագետների և քաղաքագետների հետ՝ ներառելով Հայաստանում Հունաստանի առաջին դեսպան Լեոնիդաս Քրիսանտոպուլոսին, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագի ճառագիր և «Tea Party» շարժման առաջնորդ Մայքլ Ջոնսին, Հայաստանի ներկայիս նախագահի օգնական Լիլիթ Երեմյանին, Հայաստանի առաջին նախագահի՝ անվտանգության հարցերով խորհրդական Վահան Ավագյանին, հանրահայտ հայաստանցի քաղաքագետ Սարո Սարոյանին, համայնքային ակտիվիստ և «Keghart.org»-ի հիմնադիր Տիգրան Աբրահամյանին, հանրահայտ կանադահայ գիտնական և համայնքային առաջնորդ Դոկտոր Արշավիր Գյունջյանին, Հայկական Ցանցային Պետության հիմնադիր և միջազգայնագետ Վահրամ Այվազյանին և այլոց։ Քննարկման թեմաներն էին՝
1․ Աֆղանստան, թուրք-պակիստանյան ամուսնությունն ու դրա հետևանքները Հայաստանի, Հնդկաստանի և Իրանի համար;
2․ Վերպետական կառույցներ; Եկեղեցի և Շարժումներ;
3․ Հայկական Ցանցային Պետություն․ համագործակցություն այլ կազմակերպությունների և սփյուռքների հետ։
Քննարկման մասնակիցները հատուկ ուշադրության արժանացրին Հայաստանում սփյուռքի քաղաքական մասնակցության խնդիրը (Հայկական Ցանցային Պետության հռչակագիրը ներմուծել է «Համաշխարհային Հայություն» տերմինը)։ Վերոնշյալ թեմաների շուրջ քննարկումները շարունակվելու են, իսկ քննարկման մասնակիցներն էլ հանդես կգան իրենց սեփական առաջարկներով առաջիկա հանդիպումներում։
Նաև որոշում կայացվեց վերջին հարցի (Իրանի զորավարժությունները Նախիջևանի և Ադրբեջանի սահմաններին․ Իրանի և Ադրբեջանի միջև հնարավոր բախումները) վերաբերյալ քննարկումները հետաձգել մինչ հաջորդ առցանց հանդիպում, քանզի Իրան-Ադրբեջան հակամարտության նոր զարգացումներ են ի հայտ եկել։ Որպես վերջաբան նշենք, որ առցանց հանդիպման մասնակիցներից մի քանիսը (ովքեր առաջին անգամ էին մասնակցում մեր հանդիպումներին) դարձան Հայկական Ցանցային Պետության քաղաքացիներ։

Հայկական և Հնդկական սփյուռքներ. Համագործակցության ճանապարհային քարտեզ

Վահրամ Այվազեանի հարցազրոյցը «CNN»-ին

Հայկական ցանցային պետութեան հիմնադիր Վահրամ Այվազեան ընդգծած է Թուրքիոյ եւ Փաքիստանի անմիջական ներկայութիւնը Աֆղանիստանի մէջ՝ 17 Սեպտեմբերին հնդկական «CNN-News18»-ին տուած հարցազրոյցին: Ըստ Այվազեանի՝ «Թուրքիա խորքին մէջ չի ժխտեր իր ներկայութիւնը Աֆղանիստանի մէջ»: Ան մասնաւոր կը նշէ, որ Թուրքիա բարձրաձայնած է այնտեղ զգալի ներկայութիւն ունենալու ցանկութեան մասին: Այվազեան նաեւ կ'անդրադառնայ, որ Փաքիստան եւ Թուրքիա զգալիօրէն ներգրաւուած էին 2020-ի արցախեան պատերազմին, դիտել տալով, որ միջազգային հանրութիւնը պէտք է հասկնայ երկու երկիրներուն, այսպէս կոչուած, «տհաճ ամուսնութեան» բուն էութիւնը: Ան Թուրքիոյ ներգրաւուածութիւնը կը բացատրէ որպէս փորձ տարածուելու ոչ միայն Հարաւային Կովկասի, այլ նաեւ Կեդրոնական Ասիոյ մէջ:

Հարյուր տարի առաջ Ֆրանսիան թողեց, որ հայերը գնան

Փետրվարյան նոր ապստամբությու՞ն Հայաստանում

Պակիստանը թուրքական և չինական անօդաչու թռչող սարքեր է տեղակայում Աֆղանստանում

Քաբուլի օդանավակայանի հարձակումը բացահայտում է Պակիստանի հետախուզական ծառայության «Լավ տղա և վատ տղա» պլանը

Բարոնուհի Քերոլայն Քոքսը դասախոսություն-քննարկմամբ հանդես եկավ Հայկական Ցանցային Պետության համար

Հայ ժողովրդի մեծ բարեկամ բարոնուհի Քերոլայն Քոքսը այսօր արժեքավոր դասախոսություն-քննարկմամբ հանդես եկավ Հայկական Ցանցային Պետության քաղաքացիների համար։
Շուրջ մեկուկես ժամ տևած առցանց հանդիպման ընթացքում բարոնուհին խոսեց իր անցած ճանապարհի, իր իսկ հիմնադրած Մարդասիրական օգնության բարեգործական կազմակերպության (HART) և Արցախի հարցի ու հայ ժողովրդի հանդեպ թուրք-ադրբեջանական ագրեսիայի մասին։ Հանդիպմանը մասնակցեցին նաև Քերոլայն Քոքսի թիմակիցները HART-ից։
Հնչեցին մի շարք կարևոր հարցադրումներ, ծավալվեց շատ հետաքրքիր քննարկում։ Հանդիպումը եզրափակվեց Հայկական Ցանցային Պետության և HART-ի միջև համակարգված համագործակցություն սկսելու համաձայնությամբ։
Հանդիպումը և քննարկումը վարեց Հայկական Ցանցային Պետության հիմնադիր Վահրամ Այվազյանը։

Հնդկաստանը և Հայաստանը ընդհանուր վտանգի առջև են և պետք է համագործակցեն

Հայկական Ցանցային Պետությունը համաշխարհային հայությանը միավորող համահայկական շարժում է, որի նպատակը համաշխարհային հայության մտավոր և նյութական ռեսուրսի համախմբման միջոցով ազատ, միացյալ, ինքնիշխան ու բարեկեցիկ Հայաստանի կառուցումն է, ինչպես նաև աշխարհի ցանկացած անկյունում համաշխարհային հայության անվտանգության ու իրավունքների պաշտպանության ապահովումը։ Հայկական Ցանցային Պետությունը համաշխարհային հայությանը միավորող համահայկական շարժում է, որի նպատակը համաշխարհային հայության մտավոր և նյութական ռեսուրսի համախմբման միջոցով ազատ, միացյալ, ինքնիշխան ու բարեկեցիկ Հայաստանի կառուցումն է, ինչպես նաև աշխարհի ցանկացած անկյունում համաշխարհային հայության անվտանգության ու իրավունքների պաշտպանության ապահովումը։